Меню

Նորից ու նորից

Բարև, Հերպես․․․
Գիտես նման մի բան եմ նկատել, որ որբ հերպես եմ ունենում ուրեմն նախորդ օրերս հետաքրքիր են անցել, կամ սեքս, կամ կրակոտ համբույր, կամ էլ նման մի բան․․․ ու սա են դեպքնա երբ բոլորը միասինա եղել, մի տղաի հետ եմ ծանոթացել, որն ինձ դուր էլ գալիս նախքան մեր շփումը սկսելը, բայց ես միշտ ամաչում էի իր հետ ծանոթանամ, քանզի մտածում էի թե իր ճաշակով չեմ լինի, բայց արի ու տես, կյանքը շարունակումա ինձ զարմացնել։ Հանդիպեցինք ֆիլմ դիտելու ու պաստա ուտելու ակնկալիքով, ամեն ինչ ավարտվեց նրանով որ ֆիլն առհասարակ չնայեցինք ու շատ կրքոտ ու այլասեռված գիշեր ունեցանք, ու նույնը նայև առավոտյան։ Հիմա օրվա ընթացքում ինչ որ կադրեր եմ հիշում եդ գիշերից ու էլի եմ ուզում, ու ոնց հասկացա ինքն էլ, բայց չգիտեմ արժի ասել որ հերպեսի պատճառով չեմ կարող մոտ օրերս հանդիպել թե ուղակի սպասեմ մի քանի օր անցնի նոր հանդիպենք, չգիտեմ․․․ ինձ հիմա սիրուն եմ զգում ու ինքնավստահ, ու հասկացա, որ դա նրանիցա, որ շատ մարդիկ սկսել են գրել ինձ որոնք ուզում են քնեն հետս, բայց դա չպետքա ինձ ինքնավստահություն տա, դա սխալա, ու ես հիմա՛ կյանքի ես փուլում, ուզում եմ աշխատեմ ինձ վրա, որ իմ ինքնավստահությունը կախված չլինի ուրիշների ուշադրությունից, այլ միայն ինքն իմ։ 

Դե բարև

Իմ կյանքն ուղակի պտտվումա ես էջի շուրջ, չեմ հիշում նույնիսկ ոնց առաջին անգամ հայտնաբերեցի սա, բայց մոտ 16-17 տարեկան էի։ հիմա արդեն 23 տարեկան եմ ու ապրում եմ Երևանում ոնց և երազում էի են ժամանակ, մտածելով թե Երևան տեղափոխվելը կփոխի իմ կյանքը, իհարկե փոխելա միանշանակ, բայց արդյոք լավ կողմը՞, կյանքը ավելի լավնա դարձել բայց ես միանշանակ ոչ, դարձել եմ շատ անիմաստ, նպատակներ չունեմ․․․ չնայած փորձում եմ հետ բերեմ հին էնտուզիազմը բայց չգիտեմ որքանովա ստացվում, ամեն դեպքում չեմ հանձնվում։ Համոզված եմ որ մի օր ամեն ինչ ավելի լավա լինելու քան հիմա, ուղակի պետքա զարգանալ ու չհանձնվել։